Հենրիկ Հարթենյանին Երևանի ավագանիում փոխարինեց Պավել Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

մանդատ

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Այս մասին ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 «Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Ողջունում ենք ձեզ, պարոն Սարգսյան, կարծում եմ, երևանցիները դեռ առիթ կունենան ձեզ առանց դիմակի տեսնելու, որպեսզի ավելի լավ ճանաչեն»,- ասել է քաղաքապետը: