Կորոնավիրուսով վարակման 115 դեպքից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են․ «Նորք» ինֆեկցիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

նորք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը մանրամասներ է ներկայացրել հանրապետությունում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ․

«115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:

1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- ասված է հիվանդանոցի տարածած հայտարարությունում: