Շարմազանովը 2 ամսվա դասախոսության աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

շարմազ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ միանում է կորոնավիրուսի պայքարի դրամահավաքին՝ նվիրաբեերով մարտ և ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձը:

«Սիրելի հայրենակիցներ, միանում եմ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ և ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս։

Կոչ եմ անում գործընկերներիս իրենց մասնակցությունը ունենալ համազգային այս նախաձեռնությանը։ Օգնենք միմյանց եւ սատար կանգնենք մեր Հայրենիքին։

Առողջություն բոլորին»,-գրել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։