Թագավորը նստում է, վերևից նայում, ես աշխատում եմ ամեն օր. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

պուտին

«Ես ամեն օր աշխատում եմ, չեմ թագավորում»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է «20 հարց Պուտինին» ծրագրի շրջանակում հնչած հարցերին:

«Թագավորը նստում է, վերևից նայում և ասում. «Ահա ես կհրամայեմ, և այնտեղ նրանք ինչ-որ բան կանեն»: Նա միայն գլխարկ է փորձում և հայելու մեջ նայում. ես աշխատում եմ ամեն օր», - հավելել է Պուտինը:

Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականին, երկրորդ ժամկետում վերընտրվել է 2004 թ.-ին, 2008թ.-ին նա չի առաջադրվել և հետագայում ընտրվել է ևս երկու անգամ ՝ 2012 և 2018 թվականներին: