Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում. Դդմաշենում ընտանիքի 8 անդամները թունավորվել են. 6 երեխա են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

երեխա.

Մարտի 18-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12։50-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորոթյամբ։ Ոստիկանները պարզել են, որ թունավորվածներն են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ՝ 9-ամյա Դավիթ Թ.-ն, 5-ամյա Նարեկ Ս.-ն, 6-ամյա Գարիկ Թ.-ն, 9-ամյա Վահե Ս.-ն, 11-ամյա Հովիկ Ս.-ն, 12-ամյա Սոնա Թ.-ն, 31-ամյա Նարինե Գ.-ն և 58-ամյա Նինա Ա.-ն։

Ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք նշված թունավորումը ստացել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում խոհանոցի գազօջախից առաջացած գազի արտահոսքի հետևանքով։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվելու են ոստիկանության Սևանի բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։