Օլիմպիական կրակը հանձնվել է Տոկիոյին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

սպորտ

Աթենքի «Պանատինաիկոս» անտիկ ստադիոնում այսօր տեղի է ունեցել 32 -րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը ճապոնական կողմին: Միջոցառման պաշտոնական մասն անցել է առանց հանդիսատեսի։ Այս մասին հայտնել է Интерфакс-ը: 

Համացանցով արարողությանը հետևող մարզասերներին կոչով դիմել են Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, «Տոկիո – 2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, ճապոնացի անվանի մի քանի մարզիկներ։ 

Օլիմպիական ջահը Սպիրոս Կապրալոսը հանձնել է ճապոնացի լողորդ Նաիոկո Իմոտոյին։ 

Նշվում է նաև, որ խաղերի կրակն ինքնաթիռով վաղն առավոտյան արդեն Տոկիոյում կլինի։ Դիմավորման արարողությունը փակ կանցկացվի: 

Ավելի վաղ նշվել է, որ ՄՕԿ-ը թույլատրել է օլիմպիական վարկանշային մրցաշարեր անցկացնել հունիսին: