Ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ավինյան

Հարգելի՛ հայրենակիցներ,
Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Այս մասին գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.
առողջապահական կարիքների համար՝
բժշկական անձնակազմի խրախուսում,
բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,
բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,
սոցիալական կարիքների համար՝

Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,
Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:
Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն:
Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան
Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947