Մեքենաներից և խանութից կատարված գողություններ են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ Քանաքեռ-Զեյթուն  վարչական տարածքում գողություններ է արել։ Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Պարզվեց, որ նա ամիսներ առաջ գողացել էր «Հոնդա» մակնիշի մի ավտոմեքենայի գազաբալոնն ու ձայնարկիչը, մի խանութից՝ բջջային հեռախոսների աքսեսուարներ,  մեկ այլ ավտոմեքենայի ձայնազդանշանային համակարգը։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները պարզել են «Հոնդաի» տիրոջ ինքնությունը։ Միջոցառումները շարունակվում են՝  դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։