Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետին հետ է կանչել արձակուրդից. որոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

մարզպետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու իր որոշումը:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 6-ի «Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 322-Ա որոշումը»,-ասված է վարչապետի այսօրվա որոշման մեջ: