Էջմիածնի քաղաքապետն ինքնամեկուսացած էր․ երկու թեստ է հանձնել՝ բացասական արդյունքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն այսօրվանից:

Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում:
Գասպարյանն ասել է, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է:

Քաղաքապետը հայտնել է, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է, հետևաբար՝ դուրս կգա աշխատանքի: