Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

տարածաշրջան

Վրաստանում վարակված կորոնավիրուսների թիվը աճել է և հասել 43-ի, ասվում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում։

«Կա վարակի հաստատված 43 դեպք, որից մեկն ապաքինվել է,  կարանտինի ռեժիմում է 1925 մարդ, հսկողության տակ՝ 271», - ասվում է կայքում:

Վրաստանում փակ են դպրոցները, մանկապարտեզները, համալսարանները, սրճարանները, ռեստորանները, թատրոնները և բոլոր մարդաշատ վայրերը: Գրեթե բոլոր պետական գերատեսչություններն անցել են հեռահար աշխատանքի: