Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կորոնավիրուսի պատճառով մեկուսացվել է Սան Պաուլոյի իր տանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

պելե

Հնարավոր վարակումից խուսափելու համար լեգենդար ֆուտբոլիստ Պելեն Սան Պաուլու քաղաքում մեկուսացման մեջ է՝ տանը փաված։ Այս մասին հայտնում է A Bola-ն։

Աղբյուրը նշում է, որ Պելեն արդեն 79 տարեկան է և գտնվում է ռիսկային գոտում, քանի որ տարեց մարդկանց մոտ կորոնավիրուսն ավելի ծանր է ընթանում, և ավելի բարձր է մահացությունը։