Երեխայի ծննդյան և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմումներն ընդունվում են առցանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

երեխա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Հիշեցնենք, որ առանձին ծրագրերով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ կարող եք ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով` https://bit.ly/2TMtzYX: Ուղեցույցում կարող եք գտնել քայլերի հաջորդականությունը:

Նշենք, որ թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով:

Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին այցելելու կամ անձամբ առցանց դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա:

Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 թեժ գծին»: