ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13։00-ի սահմանում Toyota Land Cruiser մակնիշի 99 GD 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանի անվամբ։