Համագյուղացու տնից բանկային քարտ գողացողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

Մարտի 17-ի երեկոյան ոստիկանության Արթիկի բաժնում Մեծ Մանթաշ գյուղի մի բնակչուհի հաղորդում տվեց, որ տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ տուն են մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, գողացել էին բանկային քարտը, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը։ Գողությունից հետո քարտից կանխիկացրել էին 137 հազար դրամ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արթիկի ոստիկանները ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից երկու օր անց արդյունք տվեցին։ Մարտի 19-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց տուժողի համագյուղացին։ 22-ամյա երիտասարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նախնական տվյալներով՝ կանխիկացումից հետո քարտը նետել էր աղբանոց։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։