ԲԴԽ-ն Ռուստամ Մախմուդյանին դատավորի պաշտոնին նշանակելու համար դիմել է ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

Մախմուդյան

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 19-ին, որոշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել  Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը՝  Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար: