Մի շարք զորամասերում և զինհոսպիտալներում ստուգվել է կորոնավիրուսի կանխարգելմանը ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

ստուգայց ՊՆ

Մարտի 16-ից 20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում:

Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը:

Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ: