Ձնամաքրումից հետո Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

լարս

«Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։