Դիմումների թղթային հանձնումը ժամանակավորապես դադարեցված է. Քաղաքաշինության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

քաղկոմիտե

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առժամանակ կասեցրել է «Մեկ պատուհան» գրասենյակի աշխատանքը: Այդ մասին տեղեկանում ենք կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառման միջոցով: Հաղորդագրության մեջ նաև ասվում է.

«Բոլոր տեսակի դիմումները, բողոքները և առաջարկությունները խնդրում ենք ուղարկել կոմիտեի պաշտոնական էլ. փոստի ([email protected]) միջոցով: Դրանց թղթային տարբերակով հանձնումը ժամանակավորապես դադարեցված է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հետաձգել է նաև քաղաքացիների ընդունելությունների կազմակերպումը»: