Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

եղանակ

Հանրապետության տարածքում՝

Եղանակ

Մարտի 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Եղանակ

Մարտի 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.60C (2000 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.00C (1997 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.40C