Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն շարունակում է նախապատրաստվել հուլիսին մեկնարկող խաղերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

Օլիմպիական խաղեր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում է նախապատրաստությունը 32-րդ ամառային խաղերի համար, որը նախատեսվում է անցկացնել հուլիսին։ 

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկ կմրցեն 33 մարզաձևում:  

Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:  Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: