Լեռնապատում բնակիչների ելումուտը սահմանափակելու մասին լուրը ապատեղեկատվություն է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

կորոնա

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան էջում գրել է. «Հարգելի՛ լոռեցիներ, արտակարգ դրության պայմաններում հորդորում եմ շարունակել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Սա հատկապես այս փուլում հնարավորինս ամբողջական տեղեկատվության ստացման լավագույն աղբյուրն է:

Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի, խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող փոստեր տարածել, հիշեցնում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի է:

Այս փուլում ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածվում՝ կապված Լեռնապատ համայնքում բնակիչների ելումուտը սահմանափակելու ու այլնի հետ: Վստահեցնում եմ՝ իրավիճակը մեր կողմից խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է զգալ պատասխանատվության իր չափաբաժինն ու առաջ շարժվել ոչ թե վնասելով, այլև՝ միմյանց օգնելու, աջակցելու, ապրումակցելու ճանապարհով»: