Վրաստանն արտակարգ դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

կորոնա

Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Տեղեկացնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունը:

Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 47 դեպք, այդ թվում՝ ապաքինվել է մեկ անձ: