Անհրաժեշտ է հետևել ֆիզիկական, հոգեկան առողջությանը. խորհուրդներ՝ ԱՀԿ գլխավոր տնօրենից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ադհանոմ

«Կյանքն այժմ դրամատիկ փոփոխությունների է ենթարկվում շատերիս համար, բայց անհրաժեշտ է հետևողական լինել ֆիզիկական և հոգեկան առողջությանը»: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ թվարկելով մի քանի կանոններ, որոնք կօգնեն տանը մնացած մարդկանց ունենալ առողջ կենսակերպ: Ահա նոր իրականության պայմաններում անհատներին տրված մի քանի կարևոր խորհուրդներ. 

1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կնպաստի իմունային համակարգի լիարժեք աշխատանքին:
2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ըմպելիքների օգտագործումը:
3․ Չծխե՛լ. Այն մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ կորոնավիրուսային հիվադության դեպքում:
4․ Լսել երաժշտություն, գիրք կարդալ  խաղեր խաղալ:
5․ Եթե նորություններ կարդալը տագնապեցնում է, փորձել չափից դուրս դրանք չկարդալ ու չդիտել: Վիրուսի մասին տեղեկություններ ստանալ օրը մեկ կամ երկու անգամ՝ միայն վստահելի աղբյուրներից:
Եվ եզրափակելով նշվում է նաև արդեն «պոպուլյար» տանը մնալու կոչը: