ԴԱՀԿ-ն անցնում է արտակարգ ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

հասարակական

Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ էլ կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։ Այս մասին հայտարարություն է տարածել ծառայությունը:

«Հարգելի քաղաքացիներ,

Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ էլ կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։

Տեղեկացնում ենք նաև, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ուստի խնդրում ենք այցելել Ծառայություն` ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից:

Այցելության դեպքում՝

1. կրել դիմակներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ,

2. ցուցաբերել առավելագույն զգուշավորություն,

3. հետևել Ծառայության հերթապահ աշխատակիցների ցուցումներին:

Ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ», «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։

Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը պետք է ուղարկվեն կա՛մ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կա՛մ ուղարկվեն փոստային ծառայության միջոցով»: