ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ռուսաստանը 13 երկրի կորոնավիրուսի ավելի քան 100.000 թեստ է տրամադրել: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Թեստերը ռուսական արտադրության են. ստեղծվել են ձեռնարկություններից մեկում։
Դրանք արդեն փոխանցվել են ԵՏՄ անդամ պետություններին, ԱՊՀ երկրներին, ինչպես նաև Իրանին, Մոնղոլիային և Հյուսիսային Կորեային: Մատակարարվող երկրների շարքերը կհամալրեն նաև Եգիպտոսը, Սերբիան ու Վենեսուելան:
Ռուսաստանը կորոնավիրուսի թեստ կմատակարարի նաև Հայաստանին։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ հենց Ռուսաստանի տրամադրած թեստերն են արձանագրել կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքերը Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։