Տնտեսական գործունեության որ տեսակները կարգելվեն ՀՀ-ում՝ արտակարգ դրության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, թե կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության որ տեսակները կարգելվեն.

Սիրելի՛ հայրենակիցներ,

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

«Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորի առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: