ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Կառավարությունը հետկորոնավիրուսային ճգնաժամից հետո շեշտը դնելու է տնտեսության վերափոխման վրա։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ միայն հակաճգնաժամային քայլեր ձեռնարկելը, գուցե, գայթակղիչ են, բայց կարճաժամկետ կտրվածքում դրանց ազդեցությունը կզրոյանա։
Գևորգյանը կարծում է, որ կառավարությունը ճիշտ մոտեցում է որդեգրել այս իրավիճակից դուրս գալու համար։
«Այս իրավիճակից դուրս ենք գալու քանակական որոշակի կորուստներով, բայց տնտեսությունը պետք է վերափոխվի։ Հակաճգնաժամային միջոցառումներն իրենք իրենցով շատ միջոցներ են կլանում, բայց արդյունքով շատ ցածր էֆեկտ են տալիս»,- ասել է Գևորգյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։