Բաշկիրիայում ահաբեկչություն նախապատրաստող զինյալ է ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

uy

«ТАСС» գործակալությունը, հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնին, հայտնում է, որ Բաշկիրիայի Ուֆա քաղաքի արվարձանում հատուկ ծառայության աշխատակիցները ահաբեկչություն ծրագրած զինյալի են ոչնչացրել: 

Ըստ աղբյուրի՝ մարտի 21-ի երեկոյան Ուֆայի արվարձաններից մեկի ավտոճանապարհին մարդատար մեքենա է կանգնեցնել, որում զինված հանցագործն էր: Նա սկսել է կրակ բացել, սակայն հատուկ ծառայության աշխատակիցները չեզոքացրել են նրան: Մեքենայում հայտնաբերվել է ատրճանակ և ինքնասարք պայթուցիկ: