Իսրայելը սարքավորումներով կաջակցի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ  Ռեուվեն Ռիվլինի հետ։ Նախագահները  տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի աջակցությունն ինչպես մասնագիտական խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով զգալի օժանդակություն կլինի Հայաստանի համար կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում: