Երկրաշարժ՝ Վրաստանի արևմուտքում. ուժգնությունը էպիկենտրոնում 3,3 մագնիտուդ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

երկրաշարժ

«Ինտերֆաքսը», հղում անելով Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին, գրում է, որ Վրաստանի արևմուտքում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: 

Ստորերկրյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:31-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը Ցխալտուբո քաղաքից 6 կմ հյուսիս՝ 8 կմ խորությամբ:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: