«Հայփոստի» անունից կեղծ մրցույթ ա ֆռում, բանկային քարտի տվյալ ա հավաքվում. մեդիափորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյանէջում մարդկանց զգուշացնող գրառում է արել:

«Ժո՛ղ, Հայփոստի անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում։ Չհավատաք»,-նշել է նա և գրառմանը կից տեսանյութ տարածել, որտեղ խորհուրդ է տալիս հեռու մնալ ինտերնետ խաբեբաներից, այդ թվում՝ Մոզամբիկից շահումների մասին տեղեկությունների տեսքով: