Հայաստանում կորոնավիրուսի 194 հաստատված դեպք կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News   

կորոնավիրոսւ

Հայաստանում մարտի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի։

Այս մասին հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մարտի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասել է 344 000-ի, գրանցվել է 14751 մահ, 99247 մարդ բուժվել է, որից 72708-ը՝ Չինաստանում: Վարակը տարածված է 191 երկրում: 

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է: