ՔՈ կուսակցության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են Մասիս Մայիլյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

սդ

Մարտի 21-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։

Կուսակցությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքի ծրագրային դրույթները, որոնք համահունչ են անկախության տարիներին գոյացած սեփականության վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումներին։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Արցախ ներկայիս փոխհարաբերությունների եւ դրանց ապագայի մասին պատկերացումներին, ինչպես նաեւ հանքարդյունաբերությանն ու բնապահպանությանը վերաբերող հարցերի։ Երկուստեք կարեւորվել է ընտրակաշառքի որեւէ դրսեւորումից զերծ քարոզարշավի և ազատ ու արդար ընտրությունների անցկացման հրամայականը։

«Հույս ենք հայտնել, որ Արցախում հնարավոր կդառնա արդարության հիմքի վրա կառուցված նոր հարաբերություններ ձևավորել, ինչն արձագանք կգտնի մեծ հայենիքի տարբեր հատվածներում բնակվող քաղաքացիների սրտերում։ «Քաղաքացու որոշում» կուսակցության անունից հաջողություն ենք մաղթել պարոն Մայիլյանին՝ այդ ծրագրերը իրականություն դարձնելու գործում»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ: