ՄՕԿ-ը Տոկիոյի օլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման մասին որոշում կկայացնի 4 շաբաթում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News   

Տոկիո

Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի oլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի առաջիկա 4 շաբաթվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ կառույցը պատրաստվում է քննարկել հնարավոր հետաձգման որոշումը ճապոնական կողմի հետ, և վերջնական որոշման համար պետք կլինի 4 շաբաթ:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և հիշեցնում է սակուրայի ծաղիկ:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից 1896 թվականին, այդ տարի էլ կայացել են Առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը Աթենքում: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին՝ Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Ամենաշատ Օլիմպիական խաղեր է հյուրընկալել Լոնդոնը (1908, 1948, 2012):

Աղբյուրը՝ «Արմենպրես»