Ծառուկյանը 35 մլն դրամ է փոխանցել «Նորք» ինֆեկցիոնին, 15 մլն դրամ՝ Գյումրիի հիվանդանոցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ծառուկ

ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը «Նորք» ինֆեկցիոնին 35 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

«Քանի որ հիվանդների 90 տոկոսը «Նորք» ինֆեկցիոնում է, Նորքին 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, 10 մլն էլ՝  որպես պարգևատրում այդ հիվանադանոցի բուժաշխատողների համար, որ առավոտից երեկո աշխատում են», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ծառուկյանը, ապա հավելել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Գյումրիի հիվանդանոցին ևս գումար է փոխանցել՝ 10 մլն դրամ՝ հիվանդների համար, 5 մլն դրամ՝ բուժաշխատողների։