Դուք՝ ԱՄՆ, փակել եք աղբյուրի ջուրը. մեզ պետք չէ ձեր կեղտոտ ջրի բաժակը. Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

իրանամն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կեղծ է համարել կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը: Այս մասին նա հայտարարել է մարտի 23-ին,- հաղորդում է Интерфакс-ը: Ռոհանին նաև հավելել է, որ երկիրը ԱՄՆ-ից օգնության կարիք չունի:  

Այն փաստը, որ իբրև ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսային ճգնաժամի այս պայմաններում, ամենամեծ սուտն է պատմության մեջ,- հայտարարել է նախագահը Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ասես ինչ-որ մեկը, որը կանգնել է աղբյուրի կողքին և չի թողնում օգտագործել դրա ջուրը, այժմ ջրի կեղտոտ բաժակն է տալիս ու ասում՝ ուզում եմ օգնել»:

Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է նաև այն խնդիրների մեջ, որոնց այժմ բախվում է Իրանը:  

«Դուք՝ ԱՄՆ,  փակել եք աղբյուրի ջուրը, արգելափակել նավթի վաճառքը, դուք արգելափակել եք նաև մեր բանկային գործարքները. մեզ պետք չէ ձեր կեղտոտ ջրի բաժակը»,- հավելել է Ռոհանին:

Նշենք, որ Իրանում մարտի 23-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվածության  21,6 հազար դեպք, որից 1600-ը՝մահվան ելքով: Վերականգնվել է 7900 մարդ: