Իրանում գարնանային ջրհեղեղների պատճառով 7 մարդ մահացել է, 2-ը՝ անհետ կորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

iran

Իրանում գարնանային ջրհեղեղների պատճառով 7 մարդ է մահացել, ևս երկուսը անհետ կորել է: Այդ մասին հայտարարել է Իրանի շտապօգնության պաշտոնական ներկայացուցիչ Մոջտեբա Հալեդին:

«Հորդառատ անձրևը հանգեցրել է ցեխի հոսքերի Հորմոզգան, Բուշեր, Սիստան և Բելոջիստան նահանգներում, Ֆարսում, Կումում, Գիլյանում, Հարավային Խորասանում, Մազենդերանում, Սեմնանում և Քերմանում, ինչի պատճառով 17 մարդ տուժել է, երկուսը՝ անհետ կորել է, յոթը՝ մահացել », - ասել է Հալեդին:

Անցյալ տարի մարտ-ապրիլին ջրհեղեղներից տուժել են երկրի նահանգների կեսից ավելին՝ ավելի քան 70 մարդու կյանք խլելուց բացի՝ նաև լուրջ վնասներ պատճառել: