Տավուշի մարզում տեղի է ունեցել ապօրինի ծառահատում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

հասարակական

 

Ոստիկանության ծառայողները մարտի 22-ին, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը, որ անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահն է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: