Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ավտովթար

Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18։20-ի սահմանում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Ե-ն իր վարած «Վազ 2104» մակնիշի 18 ՏԼ 293 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119.4 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։