Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է անում ինքնաբուժությամբ չզբաղվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News   

Արցախ

Արցախ/Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին իրազեկում է Արցախի առողջապահության նախարարության կողմից տրված ցուցումների մասին․

«Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

Խուսափե'ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,

Հազալիս կամ փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,

Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի' զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմե'ք բժշկի:

Ախտանիշների և լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել

047 94-37-34 կամ 3003 հեռախոսահամարներով»: