Հրապարակվել է արգելված տնտեսական գործունեությամբ զբաղվող հարկատուների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

պեկ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 10 որոշման համաձայն:

Ցանկը հասանելի է կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» ենթաբաժնում: