Նոր ձեռքբերված 6 վակումային մեքենաները կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

փոշեմեքենա

Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային մեքենա): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ):

Կուբատյանը նշում է, որ մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին: