ԱԳՆ-ում Աշոտյանի առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սակայն հետո դեմն առել են. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

աշոտյան

«Իրատես» թերթը գրում է. «թե Արմեն Աշոտյանի բավականին ռացիոնալ առաջարկը, այն է՝ Հայաստանը հանդես գա պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարի նախաձեռնությամբ, այդ թվում եւ օգտվի Չինաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարի փորձից, նաեւ հաշվի առնելով համերաշխության մթնոլորտը՝ իրենք պատրաստ են այդ հարցում իրենց ողջ ջանքը ներդնելու, հանդիպել է իշխանությունների «անհասկացողության պատին»։

Հիշենք. նախկին իշխող կուսակցությունը, ի տարբերություն այսօրվա գլոբալիստ թավիշների, բավականին լուրջ կապեր ունի չինական կոմունիստական կուսակցության, իշխանության լուրջ օղակների հետ: Մեր ԱԳՆ-ում այդ առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սկսել են աշխատել այդ ուղղությամբ, սակայն կառավարությունն իմանալով այդ մասին` դեմն առել է, ասել` չենք անելու, էդ էր պակաս Աշոտյանի առաջարկը կյանքի կոչենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում