Խաչաղբյուր գյուղ կրպակն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

կրպակ

Մարտի 23-ին՝ ժամը 16:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի գյուղապետարանի մոտակայքում չշահագործվող կրպակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող փայտյա կրպակում (մոտ 7 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել՝ 17:41-ին: Կրպակն ամբողջությամբ այրվել է: