Էդմոն Մարուքյանն առաջարկում է միչև խստացված ռեժիմի ավարտը ԱԺ նիստեր չգումարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է միչև խստացված ռեժիմի ավարտը ԱԺ նիստեր չգումարել։

«Ես կարծում եմ, որ մենք, ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով և մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, և ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, ովքեր անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել ևս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ», - ասել է Էդմոն Մարուքյանը քառօրյայի մեկնարկին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա։

«Ես կարծում եմ՝ այնուամենայնիվ կյանքը շարունակվում է, և օրինակ ծառայելու համար մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները», - ասել է Միրզոյանը՝ նշելով, որ հստակ չէ, թե որքան կտևի արտակարգ դրությունը, հետևաբար այդ ռեժիմով չեն կարող մի տարի մնալ։

Մարուքյանը նկատել է, որ թեև արտակարգ դրություն է հայտարարված, բայց փողոցներում բազմաթիվ մարդիկ կան, դրա համար էլ վարակակիրների թիվն ավելանում է։

«Ավելանում է, որովհետև մենք էս ձևով ենք վերաբերում ամեն ինչին։ Մի երկրի օրինակ եմ ուզում պատմել․ թիվ 31-րդ վարակակիրը գնում է ծնունդի, որից հետո երկրի բնակչության վարակակիրների 60 տոկոսի վարակողն է դառնում։ Մենք պատգամավորներ ունենք Ֆրանսիայից ու այլ երկրներից եկել են, 14 օր չեն էլ ինքնամեկուսացվել, հազար ու մի բան կա, եթե մենք լուրջ չենք վերաբերում, ոչ ոք այս երկրում լուրջ չի վերաբերվելու։ Ասում են՝ «ա, սուտ բան ա այս ախպեր, լուրջ բան չկա» ու օրեցօր 30-40 դեպք ավելանում է», - ասել է Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով 20 րոպե ընդմիջում վերցնել խմբակցություններով հարցը քննարկելու համար։