Քիմ Քարդաշյանի KKW Beauty ընկերությունը կորոնավիրուսի պատճառով կդադարեցնի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

 

քիմ.
Daily Mail-ը գրում է, որ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում և Twitter-ում հրապարակած գրառման մեջ երկրպագուներին տեղեկացրել է, որ KKW Beauty կոսմետիկ պարագաներ արտադրող ընկերությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ժամանակավորապես կդադարեցնի գործունեությունը: Ըներության վեբ-կայքը հասանելի կմնա պատվերների ընդունման համար, սակայն պատվերների առաքման ժամկետները, իրավիճակով պայմանավորված, չեն կարող հստակ լինել:

Քիմ Քարդաշյանը նաև տեղեկացրել է, որ մտադիր է օգնել այս օրերին կորոնավիրուսից տուժած կարիքավոր ընտանիքներին։

«Որպես մայր՝ կարիքավոր ընտանիքներին օգնելն այս պահին հատկապես կարևոր է ինձ համար», -հայտնել է Քիմը։