Վտանգ կա, որ բանկերը զրո տոկոսով վարկերը կտան իրենց մտերիմ գործարարներին. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

մարուք

«Վտանգ կա, որ բանկերը զրո տոկոսով վարկերը կտան իրենց մտերիմ գործարարներին, վերջիններս էլ իրենց բարձր տոկոսով վարկերը կմարեն և արդյունքում զրո տոկոսով վարկ կունենան: Այսինքն՝ դրամական միջոցները չեն հասնի իսկապես տուժած քաղաքացիներին», լրագրողների հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հետրևաբար, երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք չէ նրանց կրկին ուղարկել բանկեր», - ասել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ԱԺ քառօրյայի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր խորհրդարանի նիստեր ևս չանել, և հարցը խմբակցություններում քննարկելու համար ընդմուջում էր խնդրել: