Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Range Rover-ն ու Toyota Camry-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

վթար

Մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմանում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերոկում բախվել են Range Rover մակնիշի 13 ԼԼ 900 համարանիշի և Toyota Camry մակնիշի E 111 YA 750 RUS համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։