Լիտվայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են կապվել դեսպանության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News    

դեսպանատուն

Լիտվայի Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: Այս մասին հայտնել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:

«Օտարերկրացիների իրավական կարգավիճակը Լիտվայի Հանրապետությունում կարանտինի ընթացքում

Լիտվայի🇱🇹 Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար:

Վերոնշյալ օտարերկրացիները, ինչպես նաև նրանք, որոնց վերաբերյալ ընդունվել է վերադարձի որոշում, սակայն կամավոր երկիրը լքելու ժամկետը լրացել է կարանտինի ընթացքում, կարանտինի ընթացքում կարող են շարունակել մնալ Լիտվայի Հանրապետության տարածքում:

Այնուամենայնիվ, նրանցից կպահանջվի լքել երկիրը Լիտվայի Հանրապետությունում հաստատված կարանտինի ավարտից հետո սահմանված ողջամիտ ժամկետում (ժամկետների վերաբերյալ Լիտվայի միգրացիոն ծառայությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն):

Կարանտինից հետո օտարերկրացիների մեկնումն ապահովելու համար Միգրացիայի վարչությունը խնդրում է այն անձանց, որոնց` Լիտվայում օրինական կեցության ժամկետը լրացել է ( կամ լրանալու է) հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով ի վիճակի չեն (չեն կարողանում) ժամանակին լքել Լիտվան, այդ մասին տեղեկացնեն Միգրացիայի վարչությանը հետևյալ էլ.փոստով` [email protected]:

Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակին կցել այս աղյուսակը. (https://www.migracija.lt/…/4e7c7c69-3121-e2a1-dc7f-74736420… )

«Տեղեկությունը պետք է ներկայացվի այն ծանուցման հետ, որ օտարերկրացին չի կարողացել (չի կարող) լքել երկրի տարածքը կարանտինի պատճառով»: Աղյուսակի մեկնաբանությունների բաժնում լիտվական կողմը խնդրում է նշել, թե ինչ գործողություններ է կատարել օտարերկրացին իր բնակության երկիր վերադառնալու համար:

Լիտվայի միգրացիոն ծառայությունը խնդրում է նաև երկրում գտնվելու ողջ ընթացքում ձեռք բերել առողջության ապահովագրություն։

ՀՀ🇦🇲 այն քաղաքացիներին, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ ՀՀ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու համար»,- ասված է դեսպանության հայտարարությունում։